Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Իշխանությունների հրահանգները կատարողները լինում են երկու տեսակի՝ «հավեսով» եւ «անհավես»: Վերջիններս իրականացնում են իրենցից պահանջվող չարագործությունները (օրինակ, ջարդում են ցուցարարների գլուխները կամ ազատազրկման որոշումներ են կայացնում իշխանությունների ընդդիմախոսների հանդեպ) մի տեսակ չուզելով՝ իրենց ամբողջ տեսքով ցույց տալով, որ ընտանիք են պահում, որ իրենց տեղը դա բոլորը կանեին եւ այլն: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնց աչքերում կա որոշակի սադիստական փայլ՝ մարդիկ, որոնք իրենց բռնություններն ու ապօրինությունները կատարում են մի տեսակ վայրենի խանդավառությամբ (այդ բառակապակցությունն ինձ վերջերս հուշեց իմ բարեկամներից մեկը): Այդ առիթով հիշեցի Գրիգոր Ամալյանին: Թեեւ անձնապես…